Իրանի արտգործնախարարը կարևորել է Աֆղանստանում անվտանգության և կայունության պահպանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i150174-Իրանի_արտգործնախարարը_կարևորել_է_Աֆղանստանում_անվտանգության_և_կայունության_պահպանումը
Իրանի ԱԳ նախարարն իր թվիթերյան ուղերձում ընդգծել է Աֆղանստանում անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2021 04:30 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը կարևորել է Աֆղանստանում անվտանգության և կայունության պահպանումը

Իրանի ԱԳ նախարարն իր թվիթերյան ուղերձում ընդգծել է Աֆղանստանում անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Աֆղանստանի վեց հարևան երկրների արտգործնախարարների վիրտուալ հանդիպ,ման ընթացքում ընդգծվել է երկրի անվտանգության, կայունություն ու զարգացման անհրաժեշտությունը»:

 Աբդոլլահյանը հավելել է. «Հանդիպումը կենտրոնացած էր աֆղանական հասարակության բազմազանությունն ու կամքն արտացոլող համապարփակ կառավարության ձևավորման վրա, և  ընդգծվեց բռնությունն ու օտարերկրյա միջամտությունը մերժելով, երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը»:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Աֆղանստանի վեց հարևանների ՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների վիրտուալ հանդիպումը ՝ Աֆղանստանիզարգացումները քննարկելու նպատակով: