Լավրով. Ռուսաստանը, ինչպես և Իրանը, դեմ է ՀԳՀԾ-ում որևէ փոփոխության
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Ամիր Աբդուլլահյանի հետ հեռախոսազրույցում ասել է.«Ռուսաստանը, ինչպես և Իրանը, դեմ է ՀԳՀԾ-ում որևէ փոփոխության և պահանջում է դրա լիարժեք իրականացումը»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, հինգշաբթի օրը կայացած Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, Շանհայի գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների պաշտոնյաների հանդիպումները, կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը, Ռուսաստան այցելելու համար համար գործարարների և տնտեսական ակտիվիստների համար առաջացող խնդիրները, ինչպես նաև ՀԳՀԾ-ն և Աֆղանստանի հետ կապված տարածաշրջանային զարգացումներն ու նախաձեռնությունները:
Իրանի ներկայացրել է խնդիրները, որ առաջանում են իրանցի գործարարների համար՝ Ռուսաստան այցելու ճանապարհին: Սերգեյ Լավրովը նշել է, որ հնարավորինս արագ կհետևի այդ հարցի լուծմանը
ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև Աֆղանստանի հետ կապված տարածաշրջանային զարգացումները և նախաձեռնությունները, ինչպես նաև ընդգծել այդ երկրում բոլոր խմբերի մասնակցությամբ համապարփակ ազգային կառավարության ձևավորման անհրաժեշտությունը: