Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i1504-Ֆրանսիան_ԵՄ_ին_կոչ_է_արել_նոր_պատժամիջոցներ_սահմանել_Իրանի_նկատմամբ
Ֆրանսիայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը` կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ` կապված բալիաստիկ հրթիռների փորձարկումների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 08:40 Asia/Tehran
  • Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

Ֆրանսիայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը` կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ` կապված բալիաստիկ հրթիռների փորձարկումների հետ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով ԵՄ աղբյուրին, Ֆրանսիայի կողմից տվյալ հայտարարությունն արվել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից երկու օր անց: Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հրթիառային ծրագրի աջակցության համար:

Հաղորդվում է, որ տվյալ հայտարարությունը կարող է բացասաբար ազդել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Ֆրանսիա կատարելիք այցի վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը Իրանը անբարոյական էր անվանել:

tert.am

28/1/2016