Գեներալ -մայոր Մուսավի. Բանակի նավատորմը ռազմավարական առումով անորոշության մեջ դրեց համաշխարհային իմպերիալիզմը
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է. «75 -րդ ռազմածովային նավատորմի ռազմավարական առաքելությունը ռազմավարական առումով անորոշության մեջ դրեց համաշխարհային իմպերիալիզմը»:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը, բանակի 75-րդ ռազմածովային նավատորմի դիմավորման արարողության ժամանակ, գեներալ-մայոր Ամիր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է. «ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարությունն առաջին անգամ հավանություն տվեց Ատլանտյան օվկիանոս մեկնելու առաջարկին»
Նա հավելել է. «Իրանցի նավաստիները վատ եղանակային պայմաններում և թշնամու քաղաքական ու հոգեբանական գործողությունների առկայությամբ, շրջանցեցին Բարի Հույսի հրվանդանը և մտան Ատլանտյան օվկիանոս: Իրանի ռազմածովային ուժերի ռազմավարական գործողությունն անորոշության մեջ դրեց համաշխարհային կայսերապաշտությանը ամերիկացի ահաբեկիչների գլխավորությամբ»:
Բանակի գլխավոր հրամանատարի խոսքով, այս առաքելությունը ցույց տվեց, որ Իրանի ժողովրդի խոսքն ավելի ամուր հիմքերունի և ոչ մի խոչընդոտ չի կարող կանգնեցնել այս ազգի կամքը քաղաքակրթության ծով բարձրանալու համար, իսկ առավելագույն պատժամիջոցները բարձրացրել են իսլամական Իրանի ուժը:
Իրանի ռազմածովային ուժերի 75 -րդ ռազմածովային խումբը, որը բաղկացած էր իրանական «Սահանդ» նավակործանից և «Մակրան» նավահանգստային նավից, բաց ծովերում և օվկիանոսներում 133 օր նավարկությունից հետո և ավելի քան 44,000 կիլոմետր կտրելուց հետո, վերադարձել է Իրան:
Կիրակի օրն Իրանիիսլամական խորհրդարանի ավելի քան 200 անդամներ ստորագրել են հայտարարություն՝ շնորհակալություն հայտնելով ՌԾՈՒ 75 -րդ նավատորմի պատվաբեր վերադարձի կապակցությամբ: