Խաթիբզադե.«Ադրբեջանը պետք է ազատ արձակի իրանցի վարորդներին»
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդների ձերբակալության մասին ասել է.«Իրանի դեսպանատունը հետևում է այս խնդրին և ակնկալում է, որ Ադրբեջանըանհապաղ կազատի այդ երկու վարորդներին և թույլ կտա նրանց շարունակել իրենց ճանապարհը»:
Խաթիբզադեն նշել է, որ հարևան երկրների տարածքային ամբողջականությունը կարևոր է մեզ համար»:
Օրեր առաջ, Ադրբեջանի ոստիկանությունն առանց որևէ պատճառի ձերբակալել է Հայաստան ուղևորվող երկու իրանցի վարորդների:
Սրբազան պաշտպանության շաբաթվան և պարսկական պոեզիայի ու գրականության օրվան ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում, Իրանի ԱԳՆ խոսնակը, հարգելով Սրբազան պաշտպանության նահատակների հիշատակը, պատասխանել է լրագրողների հարցերին:
Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ, ի պատասխան Հայաստանում իրանական մեկենաների մուտքի հետ կապված խոչընդոտների մասին հարցին, ասել է. «Հարևան երկրների տարածքային ամբողջականությունը մեզ համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան, և մենք կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը խաղաղության և կայունության հիմքն է: Այն, ինչ հիմա կատարվում է, պետք է վերածվի կոլեկտիվ համագործակցության, և մենք փորձում ենք հեշտացնել Բաքու-Երևան պայմանավորվածությունները, և միակ ճանապարհը կոնսենսուսի ճանապարհն է»:
Նա հավելել է. «Իրանը հարևան երկրների զարգացումը համարում է իր սեփական զարգացումը: Բոլոր հարևանները պետք է իմանան, որ զարգացման և խաղաղության ու կայունության ուղին կոլեկտիվ ճանապարհ է»:
Ի պատասխան Շանհայի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունների վերաբերյալ հարցին, Խաթիբզադեն ասել է. «Այս հանդիպումներում ընդգծվել է համընդհանուր կառավարության ձևավորումը՝ Աֆղանստանն ահաբեկիչներից զերծ և իր հարևանների համար ապահով երկր դառնալու համար, և այն փաստը, որ ապագայում այս երկրի ժողովրդի կամքը կիրականանա, և որ արտաքին միջամտությունն անընդունելի է», - ընդգծել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նա հավելել է. «Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Ուղևորության ընթացքում նախատեսված է շուրջ 45 երկկողմ հանդիպում տարբեր մայրցամաքների և տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հետ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio