Ղարիբաբադի. Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է
Վիեննայում Իրանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է:
Երկուշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, Քազեմ Ղարիբաբադին նշել է. «Իրանը ձգտում է բանակցությունների, որոնք կունենան արդյունք և կնպաստեն Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառվող անարդար պատժամիջոցների չեղարկմանը»:
Նա հավելել է. «Իրանը քաղաքակրթության օրրան է և խաղաղասեր երկիր, որը պատմության ընթացքում մշտապես նպաստել է համաշխարհային գիտելիքի և տեխնոլոգիաների զարգացմանը: Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր խաղաղ միջուկային ծրագիրը և գործունեությանը, և «ոչինչ չի կարող կանգնեցնել Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը»:
Երկուշաբթի օրն Իրանի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամմադ Էսլամին, ՄԱԳԱՏԷ-ի 65 -րդ գլխավոր համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է. «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն ուղղի իր սխալ քաղաքականությունը և որպես առաջին քայլ, գործնկանում և ստուգելու հնարավորությամբ, չեղարկի բոլոր պատժամիջոցները»: