Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ -ի ճնշող պատժամիջոցներն անմարդկային արարք են
https://parstoday.ir/hy/news/iran-i151440-Ամիր_Աբդոլլահյան._ԱՄՆ_ի_ճնշող_պատժամիջոցներն_անմարդկային_արարք_են
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները՝ դրանք անվանելով հակամարդկային արարք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 07:13 Asia/Tehran

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները՝ դրանք անվանելով հակամարդկային արարք:

Իրանի արտաքին գերատեսչության մամլու ծառայության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավար Պիտեր Մավերերի հետ հանդիպման ժամանակ, խստորեն քննադատել է միջազգային իրավապաշտպան կառույցների լռությունը ԱՄՆ-ի հակամարդկային պատժամիջոցների նկատմամբ: Ամիր Աբդոլլահյանը  նշել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցները համակարդկային քայլ ու բացահայտ ահաբեկչությունը է Իրանի ժողովրդի դեմ, որը պիտի բոլորի կողմից մերժվի»:

Հանդիպման ընթացքում Կարմիր Խաչի նախագահը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության վերջին տարիների սերտ համագործակցությունը, ինչպես նաև Իրանի կողմից աֆղան փախստականներին մեծահոգաբար ընդունելը,  կազմակերպության աջակցությունն ու օգնությունը Աֆղանստանին` անկախ այդ  երկրի քաղաքական զարգացումներից: