Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ -ի ճնշող պատժամիջոցներն անմարդկային արարք են
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները՝ դրանք անվանելով հակամարդկային արարք:
Իրանի արտաքին գերատեսչության մամլու ծառայության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավար Պիտեր Մավերերի հետ հանդիպման ժամանակ, խստորեն քննադատել է միջազգային իրավապաշտպան կառույցների լռությունը ԱՄՆ-ի հակամարդկային պատժամիջոցների նկատմամբ: Ամիր Աբդոլլահյանը նշել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցները համակարդկային քայլ ու բացահայտ ահաբեկչությունը է Իրանի ժողովրդի դեմ, որը պիտի բոլորի կողմից մերժվի»:
Հանդիպման ընթացքում Կարմիր Խաչի նախագահը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության վերջին տարիների սերտ համագործակցությունը, ինչպես նաև Իրանի կողմից աֆղան փախստականներին մեծահոգաբար ընդունելը, կազմակերպության աջակցությունն ու օգնությունը Աֆղանստանին` անկախ այդ երկրի քաղաքական զարգացումներից: