Թախթռավանչի. Իրանի վերաբերյալ Իսրայելի վարչապետի ելույթը լի էր ստերով
Ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետի հայտարարություններին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին ասել է. «Իրանի վերաբերյալ Իսրայելի վարչապետի ելույթը լի էր ստերով»:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, ՄԱԿ -ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը Թվիթերի ի իր միկրոբլոգում գրել է, որ հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունեցող Սիոնիստական ռեժիմը չի կարող քննարկել Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը, հավելելով. «Իրանաֆոբիան ՄԱԿ-ում ահսավ իր գագաթնակետին»:
Ընդունելով որ վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանը մեծ հաջողություններ է գրանցել միջուկային հետազոտությունների և զարգացման ոլորտում, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երկուշաբթի օրը հայտարարել է. «Բառերով ցենտրիֆուգների աշխատանքը կանգնեցնել հնարավոր չէ»:
Իսրայելի վարչապետը պնդել է, որ Իրանի միջուկային զենքի ծրագիրը հասել է անշրջելի կետի և անցել բոլոր կարմիր գծերը:
Սիոնիստական ռեժիմի վարչապետը Իրանի դեմ մեղադրանք է ուղղում այն պայմաններում, երբ ռեժիմն ունի առնվազն 200 միջուկային մարտագլխիկ և մինչ այժմ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չի տվել ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում: