Խաթիբզադե. Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակից դուրս ոչ մի պարտավորություն չի ընդունելու
https://parstoday.ir/hy/news/iran-i152036-Խաթիբզադե._Իրանը_միջուկային_համաձայնագրի_շրջանակից_դուրս_ոչ_մի_պարտավորություն_չի_ընդունելու
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակից դուրս ոչ մի պարտավորություն չի ընդունելու»:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 18:09 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակից դուրս ոչ մի պարտավորություն չի ընդունելու

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակից դուրս ոչ մի պարտավորություն չի ընդունելու»:

«Հանուն խաղաղության նորմանդական համաշխարհային համաժողով»-ի շրջանակում Փարիզ այցելած Սաիդ Խաթիբզադեն «Լը Մոնդ» թերթին տված հարցազրույցում ասել է.«Իրանը քննարկում է բանակցությունները շարունակելու հարցը, և դա նշանակում է, որ բանակցություններն անպայման տեղի կունենան»:

Խաթիբզադեն հավելել է.«ԱՄՆ-ն այն երկիրն է, որ դուրս է եկել համաձայնագրից, կիրառել է միակողմանի պատժամիջոցներ և միլիարդավոր դոլարներ վնաս է պատճառել Իրանի տնտեսությանը: Իսկ այն դաշնակիցներին, որոնք ցանկանում էին առևտուր անել Իրանի հետ, ենթարկել է պատժամիջոցների»:

Խաթիբզադեն նշել է.«Եվրոպայի պարտավորություններից և ոչ մեկը չի իրականացել, իսկ Եվրոպան մտահոգ է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պարտավորությունների նվազման համար, այս պայմաններն արդար չեն»:

«Իրանը Սիրիայում է, որովհետև Սիրիայի կառավարությունն է Իրանից դա խնդրել, ինչպես որ Ռուսաստանն է այնտեղ», ընդգծել է Խաթիբզադեն:

Նա հավելել է.«Իրաքի հետ Իրանի հարաբերությունները պատմական հարաբերություններ են, ժողովրդական ու բազմակողմանի»: