Իրանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանում Իսրայելի ապակառուցողական ներկայության համար հիմք ստեղծելը կմեծացնի անապահովությունը
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է ցանկացած քայլ, որը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում Իսրայելի ապակառուցողական ներկայության համար, ինչն իր հերթին ավելի կմեծացնի լարվածությունն ու անապահովությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի Բահրեյն կատարած այցին, հիշեցրել է Երուսաղեմն օկուպացնող ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Բահրեյնի կառավարիչների նվաստացուցիչ քայլը, որը հակասում էր այդ երկրի ժողովրդի կամքին;
Խաթիբզադեն ցավ է հայտնել Բահրեյնի ղեկավարների կողմից Պաղեստինի ճնշված բայց տոկուն ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ամենօրյա հանցագործությունների նկատմամբ անուշադրության կապակցությամբ, նշելով. «Նման գործողությունները չեն բարձրացնի Սիոնիստական ռեժիմի օրինականությունը և չեն անդրադառնաաշխարհի մուսուլմանների առաջին ղիբլան համարվող սրբազան Երուսաղեմի ազատագրման նպատակի վրա»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծելով, որ այս խարանը չի մաքրվի Բահրեյնի կառավարիչների ճակատից, հավելել է. «Տարածաշրջանի ժողովուրդները շարունակելու են դեմ լինել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին»: