Խաթիբզադե. Բանակցությունները պետք է ապահովեն Իրանի իրավունքները
Հոկտեմբեր 05, 2021 13:34 Asia/Tehran
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է.«ՀԳՀԾ-ի թեմայով բանակցությունները պետք է ապահովեն Իրանի իրավունքները»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաաիդ Խաթիբզադեն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մենք կվերադառնանք Վիեննա, երբ կամփոփվի Իրանում ներքին վերանայման գործընթացը»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը գրել է, որ Ֆրանս 24 գործակալությանը հետ զրույցում ինքն ասել է.«Նախապայման չկա»:
Խաթիբզադեն գրել է.«Իրանի Իսլամական Հանրապետության միակ նպատակն է վստահանալ, որ բանակցությունները կապահովեն Իրանի իրավունքները, ներառյալ կտրվեն երաշխիքներ, առ այն, որ այս անգամ ԱՄՆ -ն իսկապես հավատարիմ կմնա համաձայնագրին»:
Պիտակ