Ամիր Աբդոլլահյան. Ռուսաստանից ակնկալում ենք արձագանքել տարածաշրջանում Սիոնսռական ռեժիմի տեղաշարժերին
https://parstoday.ir/hy/news/iran-i152446-Ամիր_Աբդոլլահյան._Ռուսաստանից_ակնկալում_ենք_արձագանքել_տարածաշրջանում_Սիոնսռական_ռեժիմի_տեղաշարժերին
Իրանի արտգործնախարարն ասել է. «Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները կարձագանքեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին, ահաբեկիչների առկայությանը և  խաղաղության, կայունության ու անվտանգության դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի տեղաշարժերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 04:55 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Ռուսաստանից ակնկալում ենք արձագանքել  տարածաշրջանում Սիոնսռական ռեժիմի տեղաշարժերին

Իրանի արտգործնախարարն ասել է. «Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները կարձագանքեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին, ահաբեկիչների առկայությանը և  խաղաղության, կայունության ու անվտանգության դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի տեղաշարժերին»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ում գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հրավերով երեքշաբթի օրը ժամանել է  Մոսկվա, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի ցուցաբերել Կովակսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և արդյոք այդ կապակցությամբ Սերգեյ Լավրովի հետ քննարկումներ լինելո՞ւ են, ասել է. «Մենք այդ հարցը  մանրամասն կքննարկենք չորեքշաբթի օրը կայանալիք մեր բանակցություններում»:

Ամիր Աբդուլլահյանը նշել է. «Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները կարձագանքեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին, ահաբեկիչների առկայությանը և  խաղաղության, կայունության ու անվտանգության դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի տեղաշարժերին»:

Նրա խոսքով. «Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունները վերջին տարիներին շատ սերտ են եղել: Փոխադարձ շահերի շրջանակում, երկու երկրներն իրականացրել դրական քայլեր և կառուցողական համակարգում: Մենք հույս ունենք որ այդ հնարավորությունը կօգտագործվի երկու երկրների փոխգործակցության արդյուքնում  տարածաշրջանի աճին, զարգացմանն և կայուն անվտանգության ապահովմանը»:

Իրանի դիվանագիտական կառույցի  ղեկավարը հավելել է. «Հաշվի առնելով Հարավային Կովկասում  և Աֆղանստանում տիրող իրավիճակը, մենք լուրջ քննարկումներ կունենանք տարածաշրջանային խնդիրների շուրջ»: