Իրանցի դիվանագետը պատասխանել է Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի դեսպանների անհիմն մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i152632-Իրանցի_դիվանագետը_պատասխանել_է_Սաուդյան_Արաբիայի_և_Եվրոպայի_դեսպանների_անհիմն_մեղադրանքներին
ՄԱԿ -ում իրանական պատվիրակության նխորհրդականն արձագանքել է ՀԳՀԾ-ի և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եվրոպական որոշ երկրների և Սաուդյան Արաբիայի դեսպանի անհիմն մեղադրանքներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 08:33 Asia/Tehran
  • Իրանցի դիվանագետը պատասխանել է Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի դեսպանների անհիմն մեղադրանքներին

ՄԱԿ -ում իրանական պատվիրակության նխորհրդականն արձագանքել է ՀԳՀԾ-ի և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եվրոպական որոշ երկրների և Սաուդյան Արաբիայի դեսպանի անհիմն մեղադրանքներին:

 ՄԱԿ -ի ԳԱ իրանական պատվիրակության խորհրդական Հեյդար Ալի Բալուջին հայտարարել է. «ՀԳՀԾ-ի  վերաբերյալ անհերքելի փաստն այն է, որ միայն Իրանը հավատարիմ մնաց համաձայնությանը, իսկ Եվրոեռյակն ու ԱՄՆ -ն չեն  կատարել այս փաստաթղթով ստանձնած պարտավորությունները»:

Իրանցի դիվանագետը հայտարարել է. «Իրանը հավատարիմ կմնա  ՀԳՀԾ-ին, պայմանով, որ մյուս անդամները նույնպես կատարեն իրենց պարտավորությունները, և որ բոլոր անարդար պատժամիջոցները արագ չեղարկվեն և դա ստուգվի Թեհրանի կողմից»: :

Նա հավելել է. «Իրանի հակահրթիռային պաշտպանության կարողությունը երկրի մեր անքակտելի իրավունքն է և իրականացվում է ԻԻՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում»:

Բալուջին հավելել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների ընթացքում Սաուդյան Արաբիան և Իսրայելը ամեն ինչ արեցին, որպեսզի տապալեն այդ գործընթացը, և  շարունակում են վարել ՄԱԿ -ի կանոնադրությամբ իրենց հստակ պարտավորություններին հակասող քաղաքականություն:

Իրանցի դիվանագետը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին,  այն պայմաններում, երբ այդ երկիրը մերժել է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր առաջարկները՝ ընդունել և իրականացնել երաշխիքային  համապարփակ համաձայնագիրը, և արդյունքում գործակալությունը չի կարող ամբողջությամբ վերահսկել և ստուգել Ռիադի միջուիկային ծրագիրը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ  մեղադրանքներին, Բալուջին ասել է, որ Իրանի հակահրթիռային պաշտպանության ծրագրի վերաբերյալ անհիմն մեղադրանքները փորձ են՝ ծածկելու Սաուդյան Արաբիայի ռազմական ահռելի ծախսերը և  զենքի անհագ ծարավը:

Իրանցի դիվանագետը նշել է, որ տարածաշրջանային անապահովության իրական աղբյուրը օտարերկրյա ուժերի և օտարերկրյա ռազմակայանների  ներկայությունն է տարածաշրջանի երկրներում, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայում: Նա հավելել է. «Մենք հույս ունենք, որ Սաուդյան Արաբիան կընդունի Իրանի առաջարկը ՝  տարածաշրջանային երկխոսության և  տարածաշրջանային խնդիրները լուծելու կապակցությամբ: