Իրանը դատապարտել է Աֆղանստանի Ղոնդուզ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i152672-Իրանը_դատապարտել_է_Աֆղանստանի_Ղոնդուզ_քաղաքում_տեղի_ունեցած_ահաբեկչությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի Ղոնդուզ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցել այս ողբերգական իրադարձության զոհերի ընտանիքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 15:01 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի Ղոնդուզ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցել այս ողբերգական իրադարձության զոհերի ընտանիքներին:

Ինչպես հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունն ուրբաթ օրն ԻԻՀ ԱԳն  խոսնակ Սաիդ Խատիբզադեն  իր ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի Ղոնդուզ քաղաքի մզկիթներից մեկում  տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին՝ ահաբեկչական  և Աստուց շուտափույթ ապաքինում հայցել վիրավորների համար:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Ահաբեկչական գործողությունները ցանկացած ձևով և ցանկացած անձի կամ խմբաւորումի կողմից դատապարտելի է»:

Աֆղանստանի Ղոնդուզ նահանգում շիա մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: