ԻԻՀ արտգործնախարարը հանդիպել է Բաշար Ասադին
ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել ու բանակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, որ Ռուսաստանից ու Լիբանանից հետո, այսօր կեսօրից առաջ ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Ամիր Աբդոլլահյանին Դամասկոսում դիմավորել է Ֆեյսալ Ալ Մեղդադը: Իրանի ԱԳ նախարարը օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Մոսկվա և Բեյրութ կատարած իմ ուղևորությունից հետո ես այսօր Դամասկոսում եմ՝ խորհրդակցություններն ամբողջացնելու և պարոն Բաշար Ասադի հետ հանդիպելու համար»:
Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Մեր ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային զարգացումները, և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամների ու ռազմավարական գործընկերոջ՝ Սիրիայի պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունները, հանդիպումներն ու խորհրդակցությունները»: