Իրանը մարդասիրական օգնություն կտրմադրի Աֆղանստանի Կունդուզ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i152874-Իրանը_մարդասիրական_օգնություն_կտրմադրի_Աֆղանստանի_Կունդուզ_քաղաքում_տեղի_ունեցած_ահաբեկչությունից_տուժածներին
Աֆղանստանում Իրանի դեսպանատունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Աֆղանստանին մարդասիրական օգնության շրջանակներում դեղորայք և բժշկական պարագաներ տեղափոխող օդանավը Աֆղանստան է ուղարկվել: Օդանավը տեղափոխում է հումանիտար օգնություն՝ նախատեսված Կունդուզում շիական մզկիթի վրա իրականացված ահաբեկչության զոհերի ընտանիքների և վիրավորների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 12:19 Asia/Tehran
  • Իրանը  մարդասիրական օգնություն կտրմադրի Աֆղանստանի Կունդուզ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին

Աֆղանստանում Իրանի դեսպանատունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Աֆղանստանին մարդասիրական օգնության շրջանակներում դեղորայք և բժշկական պարագաներ տեղափոխող օդանավը Աֆղանստան է ուղարկվել: Օդանավը տեղափոխում է հումանիտար օգնություն՝ նախատեսված Կունդուզում շիական մզկիթի վրա իրականացված ահաբեկչության զոհերի ընտանիքների և վիրավորների համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Աֆղանստանի Կունդուզ նահանգի Խան Աբադ շրջանի Սայեդ Աբադ մզկիթում աղոթող հավատացյալների ներկայությամբ: Ահաբեկչության  հետևանքով զոհվել է առնվազն 60 հավատացյալ և վիրավորվել ավելի քան 100 -ը:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի շիական մզկիթի վրա իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:

Անցյալ շաբաթ Իրանի 50-տոննա մարդասիրական օգնության հինգերորդ բեռնվածքըը, որը ներառում էր սնունդ, դեղորայք, ծածկոցներ և Աֆղանստանի ժողովրդի համար անհրաժեշտ այլ իրեր, ժամանել է Քաբուլ: