Իրանցի մարզուհին նվաճել է ծանրամարտի համաշխարհային մրցումների արծաթե մեդալը:
https://parstoday.ir/hy/news/iran-i152904-Իրանցի_մարզուհին_նվաճել_է_ծանրամարտի_համաշխարհային_մրցումների_արծաթե_մեդալը
Իրանի ծանրամարտի կանանց ազգային հավաքականի 81 կգ քաշային ծանրորդուհին նվաճել է Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում ընթացող երիտասարդական աշխարհի մրցումների արծաթե մեդալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 04:17 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհին  նվաճել է ծանրամարտի համաշխարհային մրցումների արծաթե մեդալը:

Իրանի ծանրամարտի կանանց ազգային հավաքականի 81 կգ քաշային ծանրորդուհին նվաճել է Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում ընթացող երիտասարդական աշխարհի մրցումների արծաթե մեդալը:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Յեքթա Ջամալին, ով մեկ քայլ մրցության ժամանակ 90 կգ ծանրություն բարձրացնելով արժանացել էր բրոնզե մեդալի, երկամարտում ծանր մրցակցություն ունեցավ Վրաստանի և Մեքսիկայի ներկայացուցիչների հետ:

Երկամարտում Ջամալին նախ բարձրացրել է107 կգ,  այնուհետև 115 կգ ծանրություն:

Ընդհանուր առմամբ, Ջամալիի սահմանած ռեկորդը ակզմել է 205 կգ:

Ջամալի մեդալը Իրանի ծանրամարտի պատմության մեջ կանանց  հավաքականի  առաջին արծաթե մեդալն է: