Իրան. Տնտեսության ոլորտում միակողմանի հարկադրանքի միջոցների կիրառման վերաբերյալ Գուտերեշի զեկույցը թույլ է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրորդ կոմիտեում Իրանի ներկայացուցիչը հիասթափեցնող և թույլ է անվանել միակողմանի տնտեսական հարկադրանքի միջոցառումների վերաբերյալ լ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրորդ կոմիտեում ունեցած ելությում, Ալի Հաջիլարին հայտարարել է. «Ցավոք, միակողմանի տնտեսական պարտադրանքի միջոցառումների վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցը, որը ներկայացրեց նրա ներկայացուցիչը, թույլ է, հիասթափեցնող և գործնական արժեք չունի՝ այդ գործողությունները մերժվելու կամ դատապարտվելու առումով»:
Իրանցի դիվանագետը հավելել է. «Այս զեկույցը նաև որևէ լուծում չի տալիս, հատկապես այս անօրինական գործողությունների անհապաղ և ամբողջական վերացման անհրաժեշտության վերաբերյալ, և թվում է, որ այն պատրաստվել և ներկայացվել է միայն խնդրին անդրադառնալու նպատակով: Հետևաբար, զեկույցի բովանդակությունը ընդունելի չէ Իրանի համար»:
ՄԱԿ -ում Իրանի ներկայացուցչության խորհրդականը հավելել է. «Այնուամենայնիվ, անօրինական և միակողմանի հարկադրանքի միջոցների, հատկապես՝ պատժամիջոցների կիրառումը մի շարք երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի կողմից, մտահոգիչ կերպով աճել է և, Կորոնավիրուսի համաճարակին զուգահեռ, բարդ իրավիճակ է ստեղծել զարգացող երկրների քաղաքացիների համար»: