Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ծովային զորավարժություններ անցկացնել
https://parstoday.ir/hy/news/iran-i153278-Իրանն_ու_Պակիստանը_պայմանավորվել_են_համատեղ_ծովային_զորավարժություններ_անցկացնել
ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է.«Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ծովային զորավարժություններ անցկացնել»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2021 13:46 Asia/Tehran
  • Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ծովային զորավարժություններ անցկացնել

ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է.«Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ծովային զորավարժություններ անցկացնել»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Պակիստան կատարած իր երկրորդ պաշտոնական այցի ավարտին, որը տևեց չորս օր և ավարտվեց  հոկտեմբերի 15-ին,, գեներալ -մայոր Բաղերին հավելել է«Վերջին տարիներին երկու հարևանների կողմից մեծ ջանքեր են գործադրվել ` սահմանային խոչընդոտներ ստեղծելու, երթևեկությունըև թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վերահսկելու, մարդկանց թրաֆիքինգի և սահմանին այլ ապակայունացնող  գործոնների դեմ պայքարելու համար»:

Անդրադառնալով Պակիստանի քաղաքական-ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներին, խորհրդակցություններին  և համաձայնությունների կնքմանը՝ գեներալ Բաղերին ասել է. «Իրանի ու Պակիստանի միջև համակարգումը անմիջապես տեղի կունենա սահմանին ցանկացած միջադեպի իրականացման դեպքում»: