ՄԱԿ. Հանածո վառելիքի նախատեսված արտադրությունը խաթարել է 1.5° C կլիմայական թիրախը
https://parstoday.ir/hy/news/iran-i153596-ՄԱԿ._Հանածո_վառելիքի_նախատեսված_արտադրությունը_խաթարել_է_1.5_c_կլիմայական_թիրախը
Աշխարհի երկրներն ածխի, նավթի եւ գազի ավելի քան կրկնակի արտադրություն են պլանավորում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2021 10:53 Asia/Tehran
  • ՄԱԿ. Հանածո վառելիքի նախատեսված արտադրությունը խաթարել է 1.5° C կլիմայական թիրախը

Աշխարհի երկրներն ածխի, նավթի եւ գազի ավելի քան կրկնակի արտադրություն են պլանավորում:

ՄԱԿ-ը հայտարարում է, որ մինչեւ 2030 թվականն արտանետումները պետք է նվազեցվեն գրեթե 50 տոկոսով եւ զրոյի հասցվեն դարի կեսերին` նախաարդյունաբերական մակարդակից տաքացումը մինչեւ 1.5°C-ով սահմանափակելու համար: Սակայն դրա արտադրական ճեղքվածքի հաշվետվությունը ցույց է տվել, որ հանածո վառելիքի ընդհանուր արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կաճի մինչեւ առնվազն 2040 թվականը: Զարգացման ծրագրերի համաձայն՝ այս տասնամյակում 110 տոկոսով ավել հանածո վառելիք կարտադրվի, քան գլոբալ տաքացման սահմանն է`1.5° C:

«Հետազոտությունը միանշանակ է. ածուխի, նավթի եւ գազի համաշխարհային արդյունահանումը պետք է անհապաղ եւ կտրուկ նվազեցվի` 1.5°C երկարաժամկետ տաքացման սահմանը բավարարելու համար»,- ասել է Ստոկհոլմի բնապահպանական ինստիտուտի զեկույցի գլխավոր հեղինակ Պլոյ Աչակուլվիսուտը:

«Սակայն կառավարությունները շարունակում են պլանավորել եւ պահպանել հանածո վառելիքի արտադրության մակարդակները, որոնք շատ ավելի բարձր են, քան մենք կարող ենք ապահով այրել»:

1.1 աստիճան տաքացման դեպքում Երկրի վրա ավելի հաճախակի երաշտներ, ջրհեղեղներ եւ փոթորիկներ են գրանվում, որոնք սրվում են ծովի մակարդակի բարձրացումից:

news.am