Վելայաթի. Իրան-Իրաք հարաբերությունները եզակի են և խորը
https://parstoday.ir/hy/news/iran-i153728-Վելայաթի._Իրան_Իրաք_հարաբերությունները_եզակի_են_և_խորը
Իրաքի նախկին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականն ընդգծել է.«Իրանն ու Իրաքը եզակի ու խորը հարաբերություններ ունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2021 14:35 Asia/Tehran
  • Վելայաթի. Իրան-Իրաք հարաբերությունները եզակի են և խորը

Իրաքի նախկին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականն ընդգծել է.«Իրանն ու Իրաքը եզակի ու խորը հարաբերություններ ունեն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Ալի Աքբար Վելայաթին հինգշաբթի օրը հանդիպել է  Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդոլմեհդիին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Ալի Աքբար Վելայաթին այդ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրաքն Իրանի համար բարեկամ և եղբայր երկիր է, հավելելով, որ Իրաքում անցկացված ընտրությունները վկայում են Իրաքի ժողովրդի մտավոր աճի և   հարուստ մշակույթի մասին:

Ադել Աբդոլմեհդին ընդգծել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժն անկում է ապրում, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը օրըստօրե ուժեղանում է, և  Արևմուտքն ու ԱՄՆ-ն պետք է դուրս գան Իրաքից,ինչը երկրի ժողովրդի ցանկությունն է»: