Խաթիբզադե. Աֆղանստանի հարևանների երկրորդ հանդիպումը կանցկացվի Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i154090-Խաթիբզադե._Աֆղանստանի_հարևանների_երկրորդ_հանդիպումը_կանցկացվի_Թեհրանում
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Աֆղանստանի հարևանների գումարած Ռուսաստանի երկրորդ հանդիպումը կանցկացվի Թեհրանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 26, 2021 11:41 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Աֆղանստանի հարևանների երկրորդ հանդիպումը կանցկացվի Թեհրանում

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Աֆղանստանի հարևանների գումարած Ռուսաստանի երկրորդ հանդիպումը կանցկացվի Թեհրանում:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Չորեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ելույթ է ունենալու այս նիստի բացման հանդիսությանը»:

Խաթիբզադեն նշել է, որ չորեքշաբթի օրը կայանալիք նիստին մասնակցելու են Աֆղանստանի վեց հարևան պետությունների և Ռուսաստանի արտգործնախարարները:

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ հանդիպմանը կմասնակցեն Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Պակիստանի ԱԳ նախարարները, իսկ Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները՝ առցանց, թեև երկու երկրների ներկայացուցիչները անձամբ ներկա կլինեն արտգործնախարարությունում կայանալիք այդ նիստին: