Իրան. Աֆղանստանի հարևանները կառուցողական մոտեցում ունեն երկրի ճգնաժամի կարգավորման հարցում
Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ընդգծել է.<<Աֆղանստանի անվտանգությունը կարևոր է իր հարևանների համար, և այդ երկրները կառուցողական մոտեցում են ցուցաբերել երկրի ճգնաժամը լուծելու համար:>>
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Աբոլֆազլ Ամուին, Թեհրանում Աֆղանստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը որակել է որպես Թեհրանի դրական քայլ՝ աֆղանական խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Նա հավելել է. «Աֆղանստանի հարևանների արտաքին գործերի նախարարների հանդիպումը ձևավորված տեսական միասնությամբ և բոլոր անդամների շեշտադրումը համապարփակ կառավարության ձևավորման ուղղությամբ առաջքայլ է Աֆղանստանի հարցը երկրի հարևանների տեսանկյունից լուծելու համար»:
«Իրանում ապրում են ավելի քան 3,5 միլիոն աֆղան փախստականներ, ովքեր հարգանքով են ապրում Իրանում, և Աֆղանստանում իրավիճակի սրումը կարող է խնդիրներ ստեղծել հարևանների համար»,- ասել է Ամուին։
Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացել է Աֆղանստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը։