Շանհայի համագործակցության կազմակերպությունը Իրանի համար հնարավորություն է՝ ավելացնելու ոչ նավթային արտահանման ծավալները
(last modified Sat, 30 Oct 2021 04:58:55 GMT )
Հոկտեմբեր 30, 2021 08:28 Asia/Tehran
  • Շանհայի համագործակցության կազմակերպությունը Իրանի համար հնարավորություն է՝ ավելացնելու  ոչ նավթային արտահանման ծավալները

Իրանի առևտրի պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ ՇՀԿ անդամների հետ համագործակցության զարգացումը հնարավորություն կտա մի քանի անգամ ավելացնել Իրանի ոչ նավթային արտահանման ծավալները և բարելավել տնտեսական պայմանները։

 Ջամշիդ Նաֆարը նշել է.  «ՇՀԿ-ին Իրանի անդամակցության պաշտոնականացումը միայն ճանապարհի սկիզբն է և պահանջում է նոր ենթակառուցվածքների ստեղծում՝ առևտրի ծավալների մեծացման և տնտեսական զարգացման համար»:

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի արտահանման հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատժամիջոցների կիրառումը դժվարացրել է երկրների առևտրի զարգացումը, հավելելով. «Իրանն ունի բացառիկ աշխարհագրական դիրք, որը կարելի է լավագույնս օգտագործել՝ անդամակցելով այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է ՇՀԿ-ն, սակայն որոշ խնդիրներ խանգարում են այս հնարավորության համարժեք օգտագործմանը»:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն ունի համաշխարհային համախառն ներքին արդյունքի մոտ 25 տոկոսը, այն քիչ կազմակերպություններից է, որն ունի ժամանակակից տնտեսական և անվտանգության-ռազմական բնույթ: