Մեհդի Թարեմին դարձավ Ասիայի լավագույն լեգեոները
Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի օգտատերերի կարծիքով Ֆուտբոլի «Պորտու»-ի հավաքականի իրանցի հարձակվողը դարձել է Ասիական մայրցամաքի լավագույն լեգեոները։
Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) շաբաթվա լավագույն լեգեոներին ընտրելու հարցման արդյունքում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմիին ճանաչել է ամենաշատ ձայներ հավաքած շաբաթվա լավագույն լեգեոներ։
Պորտուգալիայի «Պորտու» ֆուտբոլային թիմի իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին վերջերս «Տունդելլա» ակումբի դեմ խաղում կարողացավ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, ինչպես նաև լավ խաղ ցույց տվեց իտալական «Միլանի» դեմ։
Հարցման արդյունքում Թարեմին 56 ձայնով ընտրվել է լավագույն խաղացող։
Երկրորդ տեղում է սիրիացի Այաս Օսմանը` ձայների 16 տոկոսով, իսկ ռուսական «Զենիթ» ակումբի Իրանի ազգային հավաքականի խաղացող Սարդարը` ձայների 13 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը: