Հրապարակվել է «Աբանի 13»-ին նվիրված արարողության եզրափակիչ բանաձևը
https://parstoday.ir/hy/news/iran-i154954-Հրապարակվել_է_Աբանի_13_ին_նվիրված_արարողության_եզրափակիչ_բանաձևը
Հրապարակվել է Աբանի 13-ին՝ (նոյեմբերի 4-ին) Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ժողովրդական հանրահավաքի բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 12:33 Asia/Tehran

Հրապարակվել է Աբանի 13-ին՝ (նոյեմբերի 4-ին) Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ժողովրդական հանրահավաքի բանաձևը:

Նոյեմբերի 4-ին Համաշխարհային իմպերիալիզմի դեմ ազգային օրվան նվիրված ժողովրդական հանրահավաքում ընդուված եզրափակիչ բանաձևում ասված է.«Համաշխարհային իմպերիալիզմի դեմ ազգային օրն ի հայտ է եկել ԱՄՆ-ի անկման, Սպիտակ Տան տարածաշրջանային ռազմավարությունների և քաղաքականության ձախողման, այդ երկրի ահաբեկիչ  զինծառայողների Աֆղանստանից և Արևմտյան Ասիայից դուրս բերման և արևմտյան լիբերալ ժողովրդավարության աստիճանական փլուզման արդյունքում»:

«Ամերիկյան քաղաքականության ձախողումը եղել է Իրանի ժողովրդի դիմադրության, միասնության և կայսերապաշտության դեմ պայքարի, Դիմադրության դիսկուրսի շրջանակում տարածաշրջանի ժողովուրդների դիմադրության արդյունքը», ասված է բանաձևում:

«Իրանի ժողովուրդն իր բազմակողմանի աջակցություն է հայտնում  Ղոդսի և Պաղեստինի իսլամական Դիմադրության իդեալի, ինչպես նաև Լիբանանում Հեզբոլլահի, Եմենում Անսար Ալլահի, Բահրեյնի մոջահեդների և տարածաշրջանային հետադիմության ու համաշպարհային սիոնիզմի և գերիշխող համակարգի դիմաց Իրաքի ու Սիրիայի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի սխրագործությունների նկատմամբ»,ասված է բանաձևում: