Ամիր Աբդոլլահյան. Իրանը ցանկանում է հասնել լավ համաձայնության
https://parstoday.ir/hy/news/iran-i155418-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_ցանկանում_է_հասնել_լավ_համաձայնության
Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ասել է.«Իրանը ցանկանում է լավ համաձայնության հասնել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 16:04 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը ցանկանում է հասնել լավ համաձայնության

Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ասել է.«Իրանը ցանկանում է լավ համաձայնության հասնել»:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը այսօր հեռախոսազրույց են ունեցել: 

Հեռախոսազրույցում երկու երկրների պաշտոնյաները խորհրդակցել են տարբեր հարցերի, այդ թվում երկկողմ հարաբերությունների և առաջիկայում Վիեննայում  անցկացվելիք բանակցությունների շուրջ:

Հիշեցնելով ԱՄՆ-ի պատասխանատվությունը ՀԳՀԾ-ի ներկա իրավիճակի կապակցությամբ, և ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջների նկատմամբ  երեք եվրոպական երկրների պահած լռության դերը,  Իրանի արտգործնախարարը հավելել է. «Իրանը ցանկանում է լավ համաձայնության  հասնել, ինչը պահանջում է, որպեսզի ՀԳՀԾ-ն ստորագրած բոլոր կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին և չեղյալ հայտարարվեն հակաիրանական պատժամիջոցները»:

Անդրադառնալով Իրանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներին, նախարար Ամիր Աբդոլլահյանն այս քայլն անվանել է ԱՄՆ-ի նկատմամբ Իսլամական Հանրապետության շարունակական անվստահության հաստատում և ընդգծել է երաշխիքներ տրամադրելու և արդյունավետ ստուգումներ իրականացնելու անհրաժեշտությունը։

Նշելով, որ Իրանի պաշտպանական ծրագիրը ցանկացած երկրի ինքնիշխանության իրավունքն է, Ամիր Աբդոլլահյանը հավելել է, «Ուշադրություն չդարձնելով ԱՄՆ-ի ոչ կառուցողական պատժամիջոցային  քաղաքականությանը, մենք կշարունակենք ուժեղացնել Իրանի պաշտպանական կարողությունը»։

Նշելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է զերծ մնա քաղաքականացված քայլերից, Իրանի արտգործնախարարն ընդգծել է այդ կառույցի հետ Իրանի տեխնիկական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: