Բաղերի Քանի. Եվրոպա այցի ընթացքում ընդգծվել է անօրինական պատժամիջոցների արդյունավետ վերացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i155712-Բաղերի_Քանի._Եվրոպա_այցի_ընթացքում_ընդգծվել_է_անօրինական_պատժամիջոցների_արդյունավետ_վերացման_անհրաժեշտությունը
Եվրոպական մի շարք երկրների մայրաքաղաքներ կատարած այցի ավարտին, Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է է.«Այցերի ընթացքում ընդգծվել է անօրինական պատժամիջոցների արդյունավետ վերացման անհրաժեշտությունը»:
(last modified 2026-02-09T01:26:00+00:00 )
Նոյեմբեր 13, 2021 04:46 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Եվրոպա այցի ընթացքում ընդգծվել է անօրինական պատժամիջոցների արդյունավետ վերացման անհրաժեշտությունը

Եվրոպական մի շարք երկրների մայրաքաղաքներ կատարած այցի ավարտին, Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է է.«Այցերի ընթացքում ընդգծվել է անօրինական պատժամիջոցների արդյունավետ վերացման անհրաժեշտությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ալի Բաղերի Քանին ուրբաթ օրը Թվիթերում գրել է. «Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա և Իսպանիա կատարած այցերի ընթացքում,  լուրջ և կառուցողական բանակցություններ ունեցա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ առաջիկա բանակցությունները, ինչպես նաև հարցազրույց տվեցի մի շարք լրատվամիջոցների»:

Նա ընդգծել է. «Այցերի ըթնացքում կարևորվել է անօրինական պատժամիջոցների արդյունավետ վերացումը և դրանք չկրկնելու երաշխիքների տրամադրումը»։

Ավելի վաղ, Ալի Բաղերի Քանին, դիվանագիտական ​​խորհրդատվությունների նպատակով, չորսօրյա այցով մեկնել էր Եվրոպա: Քանին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի արտգործնախարարությունների պաշտոնյաների հետ։

Ուրբաթ օրը Ալի Բաղերի Քանին հանդիպել է նաև Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ, որը նախագահում է Համատեղ հանձնաժողովի նիստը:

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ բանակցությունների նպատակը եղել է անօրինական պատժամիջոցների վերացումը։