Չինաստանը կոչ է արել վերսկսել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i251372-Չինաստանը_կոչ_է_արել_վերսկսել_Իրանի_եւ_ԱՄՆ_ի_միջեւ_բանակցությունները
Pars Today – ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը, ընդգծելով Արեւմտյան Ասիայում լարվածության անհապաղ թուլացման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտ վերսկսեն երկխոսությունն ու բանակցությունները։
(last modified 2026-10-16T13:26:35+00:00 )
Հոկտեմբեր 16, 2026 16:55 Asia/Tehran
  • Չինաստանը կոչ է արել վերսկսել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները

Pars Today – ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը, ընդգծելով Արեւմտյան Ասիայում լարվածության անհապաղ թուլացման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտ վերսկսեն երկխոսությունն ու բանակցությունները։

Pars Today-ը, հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, հայտնում է, որ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը, ընդգծելով Արեւմտյան Ասիայում լարվածության անհապաղ թուլացման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտ վերսկսեն երկխոսությունն ու բանակցությունները եւ ի վերջո հասնեն համապարփակ, երկու կողմերի համար ընդունելի համաձայնության։
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը նաեւ կարեւորել է միջազգային ծովային ուղիներում անվտանգության եւ ազատ նավարկության ապահովումը, ինչպես նաեւ համաշխարհային մատակարարման եւ արտադրության շղթաների կայունության պահպանումը։ Նա կոչ է արել տարաձայնությունները լուծել երկխոսության եւ բանակցությունների միջոցով։
Անդրադառնալով Եմենում լարվածության սրմանը՝ Ֆու Ցունը նախազգուշացրել է, որ այդ երկրում տեղի ունեցող զարգացումների բացասական հետեւանքները կարող են արագորեն տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրս։
Չինաստանի ներկայացուցիչը Պաղեստինի հարցը համարել է Արեւմտյան Ասիայի հիմնախնդրի առանցքը եւ կոչ արել սիոնիստական ռեժիմին ամբողջությամբ ու բարեխղճորեն կատարել Գազայի հրադադարի համաձայնությունը եւ դադարեցնել ռազմական գործողություններն այդ տարածքում։ Նա նաեւ ընդգծել է Գազա մարդասիրական օգնության եւ կենսական նշանակության պարագաների մեծածավալ մատակարարումների անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը նաեւ կարեւորել է սիոնիստական ռեժիմի ռազմական ներկայության դադարեցումը Սիրիայի տարածքում եւ Լիբանանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի կատարումը։ Նա պահանջել է սիոնիստական ռեժիմի ուժերի ամբողջությամբ դուրս գալը Լիբանանի տարածքից։