Իրանը և Թուրքիան համագործակցության երկարաժամկետ ճանապարհային քարտեզ են մշակում
https://parstoday.ir/hy/news/iran-i155912-Իրանը_և_Թուրքիան_համագործակցության_երկարաժամկետ_ճանապարհային_քարտեզ_են_մշակում
Իրանի արտգործնախարարը հայտարարել է իր թուրք գործընկերոջ հետ Իրանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ մշակելու վերաբերյալ պայմանավորվածության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 12:34 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարը հայտարարել է իր թուրք գործընկերոջ հետ Իրանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ մշակելու վերաբերյալ պայմանավորվածության մասին։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշոշօղլուի հետ համատեղ  մամուլի ասուլիսում ասել է.«Սկսել ենք մեր դիվանագիտական ​​բանակցությունները երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի դրույթների շուրջ և հուսով ենք, որ այս փաստաթուղթը կստորագրվի երկու երկրների նախագահների ներկայությամբ՝ Թուրքիայի նախագահի Իրան կատարելիք հաջորդ այցի ժամանակ»:

Նա հավելել է. «Հանդիպմանը քննարկվել են Աֆղանստանի զարգացումները, Արևմտյան Ասիայում առևտրի, անվտանգության և խաղաղության հաստատումը և երկրների հարևանության քաղաքականությունը և երկկողմ հարաբերությունների ճանապարհին առկա հնարավոր խոչընդոտների վերացումը»։

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Վերջին երկու տարիներին երկկողմ հարաբերությունների վրա ազդել է աշխարհում տիրող կորոնավիրուսային իրավիճակը: Ես մեծ գոհունակությամբ ցանկանում եմ հայտարարել, որ նույնիսկ այս պայմաններում մենք կարողացել ենք պահպանել առևտրի մակարդակը և  որոշ ոլորտներում նույնիսկ աճ գրանցել»:

Ամիր Աբդոլլահյանը հուսյ է հայտնել, որ Եմենի դեմ քաղաքացիական պատերազմը և այդ երկրի շրջափակումը հնարավորինս շուտ կավարտվեն։

Նա հավելել է.«Մենք մտահոգությամբ հետևում ենք Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին և շարունակելու ենք Լիբանանին աջակցելու մեր քաղաքականությունը»։