Իրանի ԶՈՒ խոսնակ. Ֆրանսիան և Բրիտանիան ոչնչով չեն տարբերվում ԱՄՆ-ից
Իրանի ԶՈՒ ավագ խոսնակն ասել է.«Մտածողության առումով Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև տարածություն չկա»։
Նշելով, որ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև մտածողության առումով ոչ մի տարբերություն չկա, Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է.«Գերիշխանության տակ գտնվող երկրները ևս պետք է Իրանի հավատացյալ, հանձնառու և հզոր ժողովրդի նման դիմակայեն իմպերիալիզմին և անպայման կհաղթեն»:
Գեներալ Շեքարչին հավելել է. «Տարածաշրջանի երկրները պետք է դադարեն Միացյալ Նահանգներին հետևելուց, քանի որ այդ երկիրն անկում է ապրում և ոչ միայն ոչ մի ձեռքբերում չի ունեցել, այլև կորցրել է իր հեղինակությունը»:
Երուսաղեմը բռնագրավված ռեժիմին որպես միջազգային սիոնիզմի գործիք համարելով, Իրանի ԶՈՒ ավագ խոսնակն ասել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք հետ չի կանգնի օկոպանտ ռեժիմին վերացնելու քաղաքականությունից»։