Դեկտեմբեր 02, 2021 15:46 Asia/Tehran
  • Եվրոպական երեք երկրների ներկայացուցիչները հանդիպել են Իրանի ավագ բանակցողի հետ

ՀԳՀԾ-ի երեք եվրոպական անդամ երկրների ներկայացուցիչները և Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալը Վիեննայում հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության ավագ բանակցողի հետ:

ՀԳՀԾ-ի երեք եվրոպական անդամ երկրների ներկայացուցիչները և Եվրոպական արտաքին գործերւ ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալը հինգշաբթի օրը հանդիպել են Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանիի հետ՝ Իրանի առաջարկի տեքստը ներկայացնելուց հետո ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության հասնելու համար։

Բաղերի Քանիի խոսքով՝ մյուս կողմը պետք է ծանոթանա  Իրանի ներկայացրած փաստաթղթերին և հայտարարի ներկայացված տեքստերի առնչությամբ Իսլամական Հանրապետության հետ լուրջ բանակցությունների համար անհրաժեշտ պատրաստակամության մասին։

Հաղորդման համաձայն՝ Իրանի փոխարտգործնախարարն այսօր կհանդիպի նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։

Նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկել են  Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները:

Պիտակ