Բաքուն ցանկանում է «Թրամփի երթուղի»-ն իրագործվի առանց Ռուսաստանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i240918-Բաքուն_ցանկանում_է_Թրամփի_երթուղի_ն_իրագործվի_առանց_Ռուսաստանի
Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ «Թրամփի երթուղի» կոչվող երկաթուղային ճանապարհի կառավարման գործում Ռուսաստանի դերի կրճատման մասին, ցույց են տալիս, որ այս նախագիծը դարձել է ոչ միայն պարզապես տարանցիկ նախագիծ, այլև աշխարհաքաղաքական գործիք Հարավային Կովկասում խաղաղության և ուժի հավասարումների մեջ։
(last modified 2025-12-28T09:19:44+00:00 )
Դեկտեմբեր 28, 2025 12:49 Asia/Tehran
  • Բաքուն ցանկանում է «Թրամփի երթուղի»-ն իրագործվի առանց Ռուսաստանի

Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ «Թրամփի երթուղի» կոչվող երկաթուղային ճանապարհի կառավարման գործում Ռուսաստանի դերի կրճատման մասին, ցույց են տալիս, որ այս նախագիծը դարձել է ոչ միայն պարզապես տարանցիկ նախագիծ, այլև աշխարհաքաղաքական գործիք Հարավային Կովկասում խաղաղության և ուժի հավասարումների մեջ։

Տարեվերջյան իր մամուլի ասուլիսում Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է Բաքվին, որ իր տարածքով անցնող երկաթուղային հատվածի կառավարումը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում նոր երկաթուղային գիծը կստեղծվի Ռուսաստանի հետ հայկական երկաթուղու կառավարման վերաբերյալ համաձայնագրից հետո և իրավաբանորեն չի ենթարկվում այդ համաձայնագրին։

«Ռոսնեֆտ» վերլուծական բազայի տվյալներով՝ այս դիրքորոշումը հնչում է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ այս երթուղու իրականացման վերաբերյալ կառուցողական բանակցություններ վարելու մասին և միևնույն ժամանակ նշել էր Մոսկվայի հետ հարաբերությունների զգայունությունը։ Ի տարբերություն դրա, Ռուսաստանը միշտ ընդգծել է այս նախագծում իր մասնակցության անհրաժեշտությունը։ Այժմ Երևանի նոր մեկնաբանությունը և Բաքվի լուռ աջակցությունը մարտահրավեր են նետել Մոսկվայի ավանդական դիրքորոշմանն այս միջանցքի հարցում։

Բայրամովը նաև Թրամփի երթուղու հետ կապված պարտավորությունների լիարժեք կատարումը դարձրեց Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայման, ինչը, ՀՀ սահմանադրությունը փոփոխելու պահանջի հետ մեկտեղ, ցույց է տալիս, որ նախագիծը դարձել է քաղաքական ճնշման գործիք: Միևնույն ժամանակ, Բաքվի գործողությունները՝ տարանցիկ և էներգետիկ համագործակցությունը խթանելու ուղղությամբ, ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային կենտրոն: