Թեհրանը արձագանքելով Օտտավայի քայլին, Կանադայի ՌԾՈՒ-ն հռչակեց ահաբեկչական կազմակերպություն
-
Իրանի արտաքին գործերի նախարարություն
Pars Today-Արձագանքելով Կանադայի կառավարության անօրինական որոշմանը, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Կանադայի ռազմածովային ուժերը ենթակա են Իրանի փոխադարձ գործողությունների օրենքին և այդ օրենքի շրջանակում ճանաչվում են որպես ահաբեկչական կազմակերպություն։
Pars Today-ի փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարություն,որում անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի մի հատվածին պիտակավորելու վերաբերյալ Կանադայի կառավարության 2024 թվականի հունիսի 19-ի որոշմանը, ընդգծել է. «Քանի որ Կանադայի կառավարությունը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակառակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն Իրանի զինված ուժերի պաշտոնական մարմիններից մեկն է, ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, Իրանի Իսլամական Հանրապետությունը քայլ է արել փոխադարձության սկզբունքի հիման վրա»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թեհրանի արած քայլը հիմնված է 2019 թվականին ընդունված «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու դեմ փոխադարձ գործողության» մասին օրենքի 7-րդ հոդվածի վրա, որը հստակեցնում է, որ բոլոր երկրները, որոնք որևէ կերպ կհետևեն կամ կաջակցեն ԱՄՆ որոշմանը այս հարցում, կենթարկվեն Իրանի Իսլամական Հանրապետության հակադարձ քայլին։
Ուստի Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կանադայի ռազմածովային ուժերը ենթարկվում են այս օրենքի դրույթներին և փոխադարձ գործողությունների շրջանակներում ճանաչվում են որպես ահաբեկչական կազմակերպություն։
Կանադայի կառավարությունը 2012 թվականին խզել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ, և անցյալ տարի, շարունակելով իր հակաիրանական քաղաքականությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Քայլ, որը պաշտոնապես դատապարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։