Խաթիպզադե. Իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն աֆղան սահմանապահների անտեղյակության արդյունքն էին
https://parstoday.ir/hy/news/iran-i157876-Խաթիպզադե._Իրանա_աֆղանական_սահմանին_տեղի_ունեցած_իրադարձություններն_աֆղան_սահմանապահների_անտեղյակության_արդյունքն_էին
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն աֆղան սահմանապահների անտեղյակության արդյունքն էին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2021 11:22 Asia/Tehran
  • Խաթիպզադե. Իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն աֆղան սահմանապահների անտեղյակության արդյունքն էին

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն աֆղան սահմանապահների անտեղյակության արդյունքն էին»։

Երկուշաբթի օրն Իրանի  ԱԳՆ  խոսնակ Սաիդ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, պատասխանելով Iran Press-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել Աֆղանստանի Նիմրուզ նահանգի հետ Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի սահմանամերձ շրջանում, ասել է. «Աֆղանստանի և Իրանի 900 կմ սահմանի երկայնքով, մաքսանենգների մուտքը կանխելու համար պարիսպ է  կառուցվել, որի մի մասը գտնվում է Իրանի հողում»։

Խաթիբզադեն հավելել է. «Սահմանապահ թալիբները ետղյակ չէին, թե որտեղ է սահմանի զրոյական կետը և թյուրիմացության պատճառով կրակ են բացել։ Իրանցի սահմանապահները նույնպես ստիպված են եղել անհապաղ արձագանքել, որից հետո Թեհրան-Քաբուլի պաշտոնյաները փորձեցին խնդիրը մոտեցնել ըմբռնման կետին»:

Նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար նախազգուշական միջոցների վերաբերյալ Խաթիբզադեն ասել է. «Կողմերն այժմ գիտեն, թե որտեղ է գտնվում սահմանային զրոյական կետը: Երկու երկրների սահմանապահներին տրամադրվել է ուղիղ հեռախոսակապ՝ անհրաժեշտության դեպքում հաղորդակցվելու համար»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio