Իրանը խստորեն քննադատում է ծովային անվտանգության և ապահովության դեմ ուղղված ԱՄՆ գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i158010-Իրանը_խստորեն_քննադատում_է_ծովային_անվտանգության_և_ապահովության_դեմ_ուղղված_ԱՄՆ_գործողությունները
Քննադատելով ԱՄՆ կառավարության կողմից Իրանի նավագնացության արդյունաբերության դեմ անարդար և սահմանափակող միջոցների շարունակությունն Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրենն ընդգծել է.«Իրանը դատապարտում է գործողությունները, որոնք սպառնում են ծովագնացության անվտանգությանն ու ապահովությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 15:06 Asia/Tehran
  • Իրանը խստորեն քննադատում է ծովային անվտանգության և ապահովության դեմ ուղղված ԱՄՆ գործողությունները

Քննադատելով ԱՄՆ կառավարության կողմից Իրանի նավագնացության արդյունաբերության դեմ անարդար և սահմանափակող միջոցների շարունակությունն Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրենն ընդգծել է.«Իրանը դատապարտում է գործողությունները, որոնք սպառնում են ծովագնացության անվտանգությանն ու ապահովությանը»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով, որ Իրանի կառավարությունը ամոթալի է համարում և  խստորեն դատապարտում է ծովագնացության անվտանգությանն ու ապահովությանը սպառնացող գործողությունները, որոնք հակասում են ծովային պայմանագրերի ոգուն, միջազգային իրավունքի սկզբունքներին և IMO-ի Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածների հստակ տեքստին,  Ալի Աքբար Սաֆաին  հավելել է.«Մենք կոչ ենք անում անդամ երկրներին ուշադրություն դարձնել այս հարցի բացասական հետևանքների վրա և միջազգային ծովային հանրության կողմից պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ի կառավարությանը որպեսզի վերջինս հեռու մնա այդ գործողություններից»:

Նա ասել է.«Աշխարհը կունենա անվտանգություն, կայունություն, խաղաղություն և կայուն զարգացում, եթե չլինեն ճնշող, միակողմանի պատժամիջոցներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և IMO-ի կոնվենցիայի դրույթներին: ինչպես նաև գոյություն չունենան սպառնալիքներ և ահաբեկչական հարձակումներ ծովագնացության արդյունաբերության դեմ, այնպես ինչպես վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցան Կարմիր ծովում և Միջերկրականում Իրանի դրոշով նավերի դեմ»: