Իրանը պատրաստ է իր էլեկտրական ցանցը միացնել Ադրբեջանին ու Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/iran-i158066-Իրանը_պատրաստ_է_իր_էլեկտրական_ցանցը_միացնել_Ադրբեջանին_ու_Ռուսաստանին
Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և Իրանը պատրաստ է համագործակցություն սկսել Ադրբեջանի ու Ռուսաստանին իր էլեկտրական ցանցը միացնելու ուղղությամբ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 08:11 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է իր  էլեկտրական ցանցը միացնել Ադրբեջանին ու Ռուսաստանին

Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և Իրանը պատրաստ է համագործակցություն սկսել Ադրբեջանի ու Ռուսաստանին իր էլեկտրական ցանցը միացնելու ուղղությամբ»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնել հարաբերությունները Բաքվի հետ՝ ջրի և էներգետիկայի ոլորտում և հավելել. «Հնարավոր է մեծացնել երկու երկրների տնտեսական փոխանակումների ծավալը»:

Մեհրաբյանը նշել է. «Մենք փորձում ենք հնարավորինս շուտ ձևավորել երկու երկրների համատեղ տեխնիկական մշտական հանձնաժողովը, որը պետք է քննարկի երկու երկրների համագործակցությունը և առկա խնդիրները»:

Իրանում Ադրբեջանի  դեսպան  Ալի Ալիզադեն, հանդիպման ժամանակ նշել է. «Մենք վճռական ենք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և նպատակ ունենք լրացնել էլեկտրաէներգիայի ոլորտում առկա բացերը»: