Իրանի սահմաններին կայուն անվտանգություն է հաստատվել
Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարն ընդգծել է սահմանապահների հզոր ներկայությունը՝ երկրի սահմաններին կայուն անվտանգություն հաստատելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ասել է.«Սահմանապահների հզոր ու մարտական ներկայության շնորհիվ, երկրի սահմաններին հաստատվել է կայուն անվտանգություն և սահմանամերձ բնակիչները վայելում են աստվածային այս օրհնությունը»։
Գուդարզին հավելել է. «Սահմանապահ զորքերը ինչպես սրբազան պաշտպանության ութ տարվա մարտիկները՝ անձնազոհությամբ ու անսասանությամբ կդիմակայեն սահմաններն ապակայունացնելու ցանկացած քայլի ու սադրանքի»:
Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարն անդրադառնալով երկրի Իսլամական Հանրապետության սահմանները պաշտպանելու հարցում սահմանապահների պատրաստակամությանն ասել է..«Խելացի էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների օգնությամվ, սահմանապահները պաշտպանում են երկիրը»։