Իրանը Ռուսաստանի հետ 20-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու պատրաստակամություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/iran-i158386-Իրանը_Ռուսաստանի_հետ_20_ամյա_համապարփակ_համագործակցության_համաձայնագիր_կնքելու_պատրաստակամություն_է_հայտնել
Իրանն ու Ռուսաստանը շուտով կավարտեն 20-ամյա համապարփակ համագործակցության մասին փաստաթղթի շուրջ աշխատանքները, ըստ ILNA գործակալության, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 15:38 Asia/Tehran
  • Իրանը Ռուսաստանի հետ 20-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու պատրաստակամություն է հայտնել

Իրանն ու Ռուսաստանը շուտով կավարտեն 20-ամյա համապարփակ համագործակցության մասին փաստաթղթի շուրջ աշխատանքները, ըստ ILNA գործակալության, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն։

«Մենք արտաքին քաղաքական նոր ծրագիր ունենք․ հարևան երկրների հետ 20-ամյա համագործակցության համաձայնությունների կնքման ճանապարհային քարտեզ։ Գործընթացը Ռուսաստանի հետ գրեթե ավարտվել է»,- ասել է Հաթիբզադեն։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ խոսք է գնում Չինաստանի հետ 25 տարով համապարփակ համագործակցության պայմանագրին նման փաստաթղթի մասին։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության երկարաժամկետ համաձայնագիր կնքել:

aysor.am