Իրանի արժեքավոր դիրքը՝ ջրային և էներգետիկ նախագծերի իրականացման գործում
Իրանի էներգետիկայի նախարարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը հիդրոէլեկտրասարքավորումների արտադրության ոլորտում աշխարհի սակավաթիվ երկրներից է»։
Հարևան երկրներում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ տարածաշրջանի երկրներ էլեկտրաէներգիայի և հարակից սարքավորումների արտահանումը Իրանի լուրջ կարողություններից է, Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հստակեցրել է. «Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրաքի հետ էլեկտրաէներգիա փոխանակելու հնարավորություն ունենք»։
Անդրադառնալով Իրանի՝ տուրբիններ արտադրելու կարողությանը, Մեհրաբյանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որ արտադրում է տեխնոլոգիական ամենաբարձր մակարդակով էլեկտրական սարքավորումներ, տուրբիններ և գեներատորներ»:
Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է.«Իրանն աշխարհում շատ լավ ու արժեքավոր դիրք ունի ջրային նախագծերի, այդ թվում՝ ջրային համակարգերի, ամբարտակաշինության և հիդրոէլեկտրակայանների ոլորտում»։