Բաղերի Քանի. Սիոնիստները փորձում են չփացնել Իրանի հետ բանակցությունների մթնոլորտը
https://parstoday.ir/hy/news/iran-i158484-Բաղերի_Քանի._Սիոնիստները_փորձում_են_չփացնել_Իրանի_հետ_բանակցությունների_մթնոլորտը
Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է. «Սիոնսիտները փորձում են բանակցությունների սրահից դուրս չփացնել դրանցում տիրող մթնոլորտը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2021 04:23 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Սիոնիստները փորձում են չփացնել Իրանի հետ բանակցությունների մթնոլորտը

Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է. «Սիոնսիտները փորձում են բանակցությունների սրահից դուրս չփացնել դրանցում տիրող մթնոլորտը»:

Կիրակի օրը,  «Ալ Մայադին» լրատվական ցանցին տված հարցազրույցում, Վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև բանակցություններում, ԻԻՀ գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, նշելով, որ բանակցություններն արդյունավետ են, ասել է. «Սիոնիստները բանակցությունների սրահից դուրս ջանքեր են գործադրում՝ բանակցային մթնոլորտի վրա ազդելու նպատակով»:

Նա հավելել է. «Ակնհայտ է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումների համատեղելիությունը Իրանի դիրքորոշումների հետ, սակայն գոյություն ունի նաև արևմտյան կողմի հետ տարաձայնությունների հարցը»:

Իրանի գլխավոր բանագնացը նշել է, որ Թեհրանը կամավոր է եկել բանակցությունների սեղանի շուրջ և  մյուս կողմից ակնկալվում է տրամաբանական մոտեցում ցուցաբերել բանակցություններին և քայլեր ձեռնարկել՝ հարցերը լուծելու ուղղությամբ»:

«Բանակցությունների այս փուլում մենք սպասում ենք ԱՄՆ-ի նոր դիրքորոշմանը և որոշում կկայացնենք ըստ այդ մոտեցման»,- հավելել է Քանին: