Բաղերի Քանի. Որոշ դերակատարներ դիվանագիտության փոխարեն մեղավոր են փնտրում
«Որոշ դերակատարներ իրական դիվանագիտության փոխարեն մեղավոր են փնտրում»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի փոխարտգործնախարար և Վիեննայում Իրանի բանակցային թիմի ղեկավար Ալի Բաղերի Քանին երեքշաբթի օրը Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով պատժամիջոցների վերացման գործընթացին, գրել է.«Մենք արագ ներկայացրինք մեր առաջարկները և փորձեցինք կառուցողական և ճկուն կերպով նվազեցնել տարբերությունները»:
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է.«Դիվանագիտությունը երկկողմանի ճանապարհ է: Եթե կա սխալը փոխհատուցելու կամք, լավ ու արագ համաձայնության ճանապարհը հարթվում է»։
Բանակցությունների յոթերորդ փուլում, իրանական բանակցային թիմը լուրջ նախաձեռնությամբ իր առաջարկած տեքստերը ներկայացրեց մյուս կողմին երկու հարցի տեսքով՝ «ճնշող պատժամիջոցների չեղարկում» և «միջուկային խնդիրներ»։