Բաղերի Քանի. Որոշ դերակատարներ դիվանագիտության փոխարեն մեղավոր են փնտրում
https://parstoday.ir/hy/news/iran-i158562-Բաղերի_Քանի._Որոշ_դերակատարներ_դիվանագիտության_փոխարեն_մեղավոր_են_փնտրում
«Որոշ դերակատարներ իրական դիվանագիտության փոխարեն մեղավոր են փնտրում»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 07:40 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Որոշ դերակատարներ դիվանագիտության փոխարեն մեղավոր են փնտրում

«Որոշ դերակատարներ իրական դիվանագիտության փոխարեն մեղավոր են փնտրում»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Իրանի փոխարտգործնախարար և Վիեննայում Իրանի բանակցային թիմի ղեկավար Ալի Բաղերի Քանին երեքշաբթի օրը Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով պատժամիջոցների վերացման գործընթացին, գրել է.«Մենք արագ ներկայացրինք մեր առաջարկները և փորձեցինք կառուցողական և ճկուն կերպով նվազեցնել տարբերությունները»:

Իրանի փոխարտգործնախարարը հավելել է.«Դիվանագիտությունը երկկողմանի ճանապարհ է: Եթե ​​կա սխալը փոխհատուցելու կամք, լավ ու արագ համաձայնության ճանապարհը հարթվում է»։

Բանակցությունների յոթերորդ փուլում, իրանական բանակցային թիմը լուրջ նախաձեռնությամբ իր առաջարկած տեքստերը ներկայացրեց մյուս կողմին երկու հարցի տեսքով՝ «ճնշող պատժամիջոցների չեղարկում» և «միջուկային խնդիրներ»։