Թախթռավանչի. Անվտանգության խորհրդում մենք ՀԳՀԾ-ի նկատմամբ ուժեղ աջակցություն ենք տեսել
Դեկտեմբեր 15, 2021 05:07 Asia/Tehran
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է.«Անվտանգության խորհրդում մենք ՀԳՀԾ-ի նկատմամբ ուժեղ աջակցություն ենք տեսել»:
Նյու Յորքից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ, Մաջիդ Թախթռավանչին, «ՀԳՀԾ-ի և ԱԽ 2231 բանաձևի իրականացումը» թեմայով ԱԽ նիստում իր ելույթից հետո, լրագրողներին ասել է. «Բոլոր ոկղմերը պետք է գործեն ՀԳՀԾ-ին համապատասխան: Ոչ դրանից ավել, և ոչ պակաս»:
Նա հավելել է. «Մենք բոլորս միասին պետք է աշխատենք՝ Վիեննայում ընդունելի և լավ համաձայնության հասնելու համար»։
Թախթռավանչին նշել է, որ Վիեննայի բանակցությունները հաջողությամբ կպսակվեն միայն հավաքական քաղաքական կամքի և բարի կամքի վրա հիմնված բանակցությունների միջոցով։
Պիտակ