Մոխբեր. Իրանը ձգտում է տարածաշրջանային կառուցողական համագործակցության
Իրանի նախագահի առաջին տեղակալը նշել է, որ կարավարության արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է:
Չորեքշաբթի օրը, հարևան երկրներում Իրանի ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Մոխբերը նշել է.«Առանց տնտեսական կայուն գործունեության այլ երկրների հետ փոխգործակցության մեջ քաղաքական ռազմավարությունների առաջխաղացումը չի շարունակվի, և այդ նպատակով մենք պետք է կառուցողական հարաբերություններ փնտրենք հարևան երկրների, տարածաշրջանի և աշխարհի հետ և լրջորեն հետամուտ լինենք համատեղ արտադրությունների ու ներդրումների զարգացմանը»։
Նշելով, որ օտար երկրներում Իրանի դեսպանությունների կառուցվածքը պետք է սահմանվի յուրաքանչյուր երկրի ներուժի գնահատման հիման վրա, Մոխբերը հստակեցրել է.«Արտերկրում գտնվող իրանցիների կարողությունները մեծ հնարավորություն են երկրի ներսում աճի և զարգացման համար»:
Իրանի նախագահի առաջին տեղակալը հավելել է.«Իրանի կառավարությունը պատրաստ է սահմանել և ներկայացնել համապատասխան տնտեսական ընթացակարգ՝ արտասահմանում ապրող իրանցիների կողմից Իրանում ներդրումներ կատարելու համար»