Իրանի և Հունգարիայի միջև համագործակցության երեք հուշագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i158810-Իրանի_և_Հունգարիայի_միջև_համագործակցության_երեք_հուշագիր_է_ստորագրվել
Իրանի և Հունգարիայի արտգործնախարարների ներկայությամբ, Թեհրանում ստորագրվել է համագործակցության երեք հուշագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 13:25 Asia/Tehran
  • Իրանի և Հունգարիայի միջև համագործակցության երեք հուշագիր է ստորագրվել

Իրանի և Հունգարիայի արտգործնախարարների ներկայությամբ, Թեհրանում ստորագրվել է համագործակցության երեք հուշագիր:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ հուշագրերը վերաբերում են Իրանի  արտաքին գործերի նախարարության  և Հունգարիայի դիվանագիտական ակադեմիայի քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև կրթական համագործակցությանը, իրանցի ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու Հունգարիայի ծրագրին, ԻԻՀ գիտության, տեխնոլոգիայի և հետազոտությունների նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև համագործակցությանը,  Իրանի իսլամական մշակույթի ու առաջնորդության նախարարության և Հունգարիայի մարդկային ռեսուրսների նախարարության միջև մշակութային համագործակցությանը:

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը այսօր    ժամանել է Թեհրան։