Քեմալվանդի. ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները կտեղադրվեն տեխնիկական, անվտանգության և իրավական մանրակրկիտ ստուգումներից հետո
https://parstoday.ir/hy/news/iran-i158816-Քեմալվանդի._ՄԱԳԱՏԷ_ի_տեսախցիկները_կտեղադրվեն_տեխնիկական_անվտանգության_և_իրավական_մանրակրկիտ_ստուգումներից_հետո
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսախցիկները կրկին կտեղադրվեն Քարաջի Թեսսա համալիրում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 13:35 Asia/Tehran
  • Քեմալվանդի. ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները կտեղադրվեն  տեխնիկական, անվտանգության և իրավական մանրակրկիտ ստուգումներից հետո

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսախցիկները կրկին կտեղադրվեն Քարաջի Թեսսա համալիրում»։

Բեհրուզ Քեմալվանդին նշել է.«Տեխնիկական ճշգրիտ զննումների համար Իրանին տեսախցիկ տրամադրվելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կպատասխանեն տեսախցիկների հետ կապված Իրանի պաշտպանական և անվտանգության ոլորտի մասնագետների տեխնիկական հարցերին և անհրաժեշտ  ու մանրազնին  ստուգումներից հետո գործակալության տեսախցիկները նորից կտեղադրվեն»:

Քեմալվանդին հավելել է.«Դա արվում է Իսլամական խորհրդարանի  կողմից ընդունված «Պատժամիջոցների վերացման և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական քայլ» օրենքի շրջանակում, որի համաձայն գործակալությունը չի կարող ունենալ երաշխիքային համաձայնագրի շրջանակից դուրս վերահսկողություն»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Երբ բոլոր պատժամիջոցները չեղարկվեն, մենք կարող ենք այս ինֆորմացիան տրամադրել գործակալությանը, որպեսզի այն օգտագործվի knowledge of continuity  վերհսկողական գիտության մեջ»: