Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/iran-i158818-Իրանի_և_Օմանի_ռազմածովային_ուժերը_համատեղ_զորավարժություն_են_անցկացրել
ԻԻՀ և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Իրանի տարածքային ջրերում Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 13:48 Asia/Tehran
  • Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել

ԻԻՀ և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Իրանի տարածքային ջրերում Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի և Օմանի Թագավորության ռազմական բարեկամության համատեղ հանձնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այսօր Իրանի  և Օմանի ռազմածովային ուժերն  անցկացրել են  իններորդ երկկողմանի փրկարարական  զորավարժությունները:

Զորավարժությունն անցկացվել է Իրանի ծովուժի և ԻՀՊԿ ռազմածովային ստորաբաժանումների մասնակցությամբ՝ երկու երկրների ռազմական բարեկամության համատեղ  կոմիտեի ղեկավարների և նրա անդամների ներկայությամբ:

Այս զորավարժության անցկացման նպատակն է երկկողմ փոխգործակցության զարգացումը, ծովում տարբեր ուսումնական ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը և աշխատակիցների արդյունավետության մակարդակի բարձրացումը։

Ըստ հաղորդման՝ երկու երկրների ռազմածովային ստորաբաժանումների միջև նախագծվել և իրականացվել են տարբեր սցենարներ, որոնք վկայում են նզախորդ վարժանքների համեմատ, այս զորավարժությունների ընթացքում ավելի արդիական ծրագրերի իրականացման մասին: