Իրանցի բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը՝ Հայաստանում անցկացվող բռնցքամարտի թիմային միջազգային մրցաշարում
ԻԻՀ բռնցքամարտի ազգային հավաքականի մարզիկները հաղթական են հանդես եկել Հայաստանում անցկացվող բռնցքամարտի թիմային միջազգային մրցաշարում։
Երևանից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ, Ալիռեզա Էստեքիի սաները, որոնք նախապատրաստվում են 2022 թվականի Ասիական խաղերին, մրցության առաջին օրը մրցել են հայ բռնցքամարտիկների հետ:
Իրանցի բռնցքամարտիկներ 67 կգ քաշային Բաղեր Ֆարաջին, 75 կգ քաշային Մեհդի Սարբազը, 87 կգ քաշային Ալի Ջամալին և 80 կգ քաշային Մեյսամ Ղեշլաղին հաղթանակ են գրանցել իրենց մրցակիցների նկատմամբ։
Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալիռեզա Էստեքին, նշելով, որ մրցաշարը կազմակերպված է բարձր մակարդակով, հավելել է. «Իրանի հավաքականի մարզիկները մրցումային առաջին օրը փայլեցին: Այս մրցաշարը լավ հնարավորություն է հավաքականի համար՝ փորձելու Ասիայի մրցաշարին մասնակցող մարզիկների ուժերը»:
Դեկտեմբերի 16-ին Հայաստանում մեկնարկել է բռնցքամարտի թիմային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: